Հասարակություն 

Հայտնաբերվել է 20-ամյա երիտասարդը, ով իր 2 անչափահաս ընկերների հետ Ձորաղբյուրում դանակով հարվածել էր տաքսու վարորդի պարանոցին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` երեկ` դեկտեմբերի 2-ին, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, ոստիկանության Կոտայքի բաժնի և ոստիկանության Գառնիի բաժանմունքի աշխատակիցները ստացված օպերատիվ-հետախուզական տեղեկություններն իրացնելով` պարզել են, որ նոյեմբերի 20-ին Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում շահադիտական դրդումներով սուր կտրող- ծակող առարկայի գործադրմամբ 60-ամյա Սուրեն Հակոբյանին պարանոցի մասում մարմնական վնասվածք է պատճառել Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամաս քոլեջի հանրակացարանի թիվ 421 սենյակի բնակիչ, 20-ամյա Արման Հակոբյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Հակոբյանը հայտնաբերվել է: Հայտնաբերվել է նաև դանակ, որով, ըստ տեղեկությունների` Ա. Հակոբյանը վնասվածք է պատճառել Ս. Հակոբյանին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` պարզվել է նաև, թե ովքեր են եղել Ա. Հակոբյանի հետ: Նրանք են` Երևանում գործող կրթահամալիրնրից մեկում սովորղներ` 17-ամյա Սուրեն Մելքոնյանն ու 16-ամյա Աշոտ Բունիաթյանը:

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից