Հասարակություն 

«Ոչ»-ի ճակատը «Այո»-ին հաղթել է բոլոր առումներով. Զուրաբյան

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Ազատության հրապարակում «Ոչ»-ի ճակատի հանրահավաքի ժամանակ ճակատի շտաբի ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ «Ոչ»-ի ճակատը «Այո»-ին հաղթել է բոլոր առումներով.

Զուրաբյանի խոսքով՝ «Մենք իրագործել ենք այն նպատակը, որի համար սկսել ենք այս ամբողջ գործընթացը: ՀԱԿ-ը դեռ ամռանն էր ձեւակերպել այս նպատակը: Կասկածամիտներն ասում էին, որ ժողովուրդը չի համախմբվի, սակայն այսօր ամբողջ ժողովուրդը ոտքի է կանգնել: Մենք իշխանության նկատմամբ առավելության հասանք բոլոր առումներով, իշխանությունները չհամարձակվեցին անգամ մեկ հանրաքվե անցկացնել: Բանավեճերում նույնպես տարանք հաղթանակ»,- ասաց Զուրաբյանը:

Ազատության հրապարակում հանրահավաքից հետո մեկնարկեց Սահմանադրական փոփոխությունների դեմ հանդես եկող ուժերի ձեւավորած «Ոչ»-ի ճակատի համատեղ երթը: Երթի մասնակիցները Մաշտոցի պողոտայով շարժվելու են Ամիրյան, Նալբանդյան, Թումանյան փողոցներով եւ երթն ավարտելու են Ազատության հրապարակում:

Հաջորդ հանրահավաքը լինելու է Ազատության հրապարակում դեկտեմբերի 6-ին:

Նույն շարքից