Հայաստան Քաղաքական 

Բոլոր կուսակցությունները պետք է ի մի գան ու հենց այս տարի լուծեն հարցը. Րաֆֆի Հովհաննիսյան

Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքին ելույթ ունեցավ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի մաս կազմող «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը և ողջունեց գործընկեր կուսակցություններին ՀԱԿ-ին և ՀԺԿ-ին:

Նրա խոսքով,  այսօր կարիք կա, որ բոլոր նախաձեռնություններն ու կուսակցությունները ի մի գան ու հենց այս տարի լուծեն հարցը:

Րաֆֆի Հովհաննիսյանն ընդգծեց, որ այսօրվա պայքարը ոչ այնքան կեղծ հանրաքվեի դեմ է, որքան ազգային շահը վերադարձնելու:

«Ժողովուրդը ուժեղ է, եթե միասին է, ու այդ դեպքում քսան տարվա մեջ առաջին անգամ կունենան ժողովրդի վստահությունը վայելող ու հաշվետու իշխանություն»,-ասաց նա:

 

Նույն շարքից