Հասարակություն 

Արտակարգ իրավիճակ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին. ճանշինականները չէին հասցնում մաքրել կուտակված ձյունը

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Հանրապետությունում տեղացած առատ ձյունը արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Լոռի հանգստյան տնից մինչև Վանաձոր հատվածում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհը պատվել էր մերկասառույցով և մարդատար ավտոմեքենաներն ու բեռնատարները չէին կարողանում անցնել նշված հատվածով, և առաջացել էր խցանում: Նշված ճանապարհը սպասարկող ճանշինի աշխատակիցները, առավոտյան կատարել էին աղալցման և մաքրման աշխատանքներ, սակայն ձյունը այնքան ուժեղ էր տեղում, որ ծածկում էր ճանապարհը:

Նույն շարքից