Սահմանադրական փոփոխությունների դեմ հանդես եկող ուժերի ձեւավորած «Ոչ»-ի ճակատի համատեղ երթն այսօր անցավ առանց միջադեպերի և ավարտվեց Ազատության հրապարակում:
Երթն առաջնորդում էին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանը, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչներ Արամ Մանուկյանն ու Լեւոն Զուրաբյանը, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը:
Նշենք, որ երթը հսկում էին ոստիկանները, իսկ Կառավարության շենքն ամբողջովին շղթայված էր ոստիկանական պատով: Երթի մասնակիցներն ամբողջ ընթացքում վանկարկում էին «Քվեարկիր ոչ», իսկ քաղաքացիներին հորդորում միանալ իրենց: