Բաքվում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն անդրադարձել է ՌԴ-ի հետ ճգնաժամին՝ շեշտելով, թե Թուրքիան միշտ պատրաստ է ամեն թեմայով խոսել ՌԴ-ի հետ։
«Միակ բանը, որի մասին չենք կարող խոսել՝ դա մեր սահմանների անվտանգությունն է։ Երբ ՌԴ-ի համար ծանր ժամանակներ էին, Թուրքիան չմիացավ նրա դեմ էմբարգոյին։ Հիմա ՌԴ-ն Թուրքիայի նկատմամբ էմբարգո է կիրառում։ Դա չի կարող միակողմանի լինել։ Երկու կողմին էլ վնաս է տալու։ Պուտինն այսօր լարվածությունը մեծացնող հայտարարություններ է արել։ Նա խոսքերի մեջ պետք է լարվածությունը թուլացնի։ Մենք չենք կարող ընդունել Թուրքիայի հասցեին անհիմն մեղադրանքները»․-ասել է Դավութօղլուն։
Ռուսաստանի կողմից իրականացվող էմբարգոն չի կարող միակողմանի լինել. երկու կողմին էլ վնաս է տալու։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն։