Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցելու Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը մասնավորապես ասաց.
«Ռոբերտ Քոչարյանը չի պատրաստվում մասնակցել Հայաստանի շահերի համար որեւէ նշանակություն չունեցող Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի»:
Նշենք, որ Քոչարյանը դեմ է Սահմանադրական փոփոխություններին եւ մի քանի անգամ իր կարծիքը հայտնել է հարցազրույցների միջոցով: