Հիշում եմ և պահանջում Քաղաքականություն 

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը պահանջելում է, որպեսզի դադարեցվեն Սիրիայում հակահայկական հարձակումները

analitik.am

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը շարունակում է կոչ անել ԱՄՆ Սպիտակ տան ղեկավարությանը` պահանջելու, որ դադարեցնեն Սիրիայում հակահայկական հարձակումները: Ամերիկաբնակ հայերն իրենց անհանգստությունն են հայտնում` կապված վերջին շրջանում Սիրիայի Հալեպ քաղաքի հայաբնակ շրջաններում սաստկացած հարձակումների հետ, որի հետևանքով տեղական իշխանությունները տարածքը հայտարարել են աղետի գոտի:

 

Այս կապակցությամբ Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը բոլորին կոչ է արել դիմել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային հետևյալ պահանջներով` դադարեցնել Հալեպում անմեղ քրիստոնյաների և բոլոր քաղաքացիական անձանց ռմբակոծումը, ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի վերջինս թույլ տա Եփրատ գետի ջրի ազատ հոսքը Սիրիա: Միաժամանակ Հայ դատի հահձնախմբի անդամները Սպիտակ տան ղեկավարությանը կոչ են անում պատասխանել իրենց մտահոգություններին` կապված պատմական հայաբնակ Քեսաբ բնակավայրից հայերին բռնի կերպով տեղահանելու գործում Թուրքիայի մասնակցության հետ:

 

Հալեպի հայկական Նոր Գյուղ թաղամասը հայտարարվել է աղետի գոտի: Հալեպի լրատվական գրասենյակը կոչ է ուղղել համայն հայությանը՝ բոլոր միջոցներով սատար կանգնելու ի նպաստ անմարդկային հրթիռաձգության կասեցման, հանուն աղետահար ժողովրդի ֆիզիկական անվտանգության ապահովման:

 

Նույն շարքից