Հասարակություն 

Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել ներգաղթյալների հարցով համագործակցել Եվրամիության հետ

Մոսկվան պատրաստ է Եվրամիության հետ շարունակել միգրացիայի խնդիրների շուրջ երկխոսությունը, բայց փոխադարձության հիման վրա: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Լավրովը նշել է, որ ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում կայացած քննարկման ժամանակ կարեւորվել է ահաբեկչության սպառնալիքի առջեւ տարաձայնությունները մի կողմ դնելու անհրաժեշտությունը եւ տեղեկացրել, որ քննարկման արդյունքներով փաստաթուղթ է պատրաստվում:

«Քննարկումը հաստատեց ահաբեկչության դեմ պայքարին չվերաբերող ամեն ինչ մի կողմ դնելու անհրաժեշտությունը: Հիմա դա մեր բոլորի գլխավոր թշնամին է, հատկապես այն ամենը, ինչը խանգարում է պայքարին»,- ասել է Սերգեյ Լավրովը

Նույն շարքից