Կարմիր խաչի միջազգային կոմիտեն զգուշացնում է Սիրիայում աղետալի մարդասիրական դրության մասին` կապված ձմռան գալստյան հետ: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ժնևում թողարկված հայտարարությունում ասվում է, որ մոտ 12 մլն սիրիացիներ` ներառյալ 5.5 մլն երեխաներ, անհապաղ օգնության կարիք ունեն:
Կոմիտեն հումանիտար կազմակերպություններին կոչ է արել ավելի լայն հասանելիություն ունենալ կարիքավորների նկատմամբ: