Դեկտեմբերի 3-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել Բելգրադում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 22-րդ նիստին։
Իր խոսքում նախարար Նալբանդյանն անդրադարձել է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին և դրա խորհրդին, հայ ժողովրդի հետ միջազգային հանրության համերաշխության դրսևորումներին։ Այդ համատեքստում Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ Հայաստանի նախաձեռնությունները և ՄԱԿ-ի կառույցների կողմից ընդունված բանաձևերը։
Էդվարդ Նալբանդյանը մանրամասն ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը, բանակցությունների խաթարմանն ուղղված Ադրբեջանի ապակառուցողական և հակամարտության գոտում իրավիճակի սրման նպատակով ձեռնարկվող քայլերին։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը խոսել է ԵԱՀԿ օրակարգային հարցերի վերաբերյալ, ահաբեկչության դեմ պայքարում միջազգային հանրության ջանքերի մասին։