Պենտագոնը 148 մլն դոլար է ծախսել Աֆղանստանում իր որոշ աշխատողների շքեղ առանձնատների կառուցման համար։
Ամերիկյան ԶԼՄ-ները նշում են, որ Աֆղանստանում ամերիկյան ռազմաբազաներում ապրելու փոխարեն տվյալ աշխատողների համար կառուցվել են շքեղ առանձնատներ, ինչպես նաև տրամադրվել են անձնական թիկնապահներ:
Հայտնի է դարձել, որ գումարը ծախսվել է 2009-2014թթ. ընթացքում` աշխատանքային խմբի 5-10 անդամների անձնական նպատակների համար:
The Washington Free Beacon-ի փոխանցմամբ՝ գործով հետաքննություն է սկսվել:


