Միջազգային Հասարակություն 

Պակիստանցին դատի է տվել Մեծ Բրիտանիայի թագուհուն

Պակիստանցի իրավաբան Ջավաիդ Իքբալ Ջաֆրին դատական հայց է ներկայացրել Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի դեմ` պահանջելով իր երկրին հետ վերադարձնել «Կոհ ի Նուր» կոչվող հսկայական ադամանդը, որը ժամանակին համարվում էր իր տեսակի մեջ աշխարհում ամենամեծը։

105 կարատանոց ադամանդը զարդարում է այն թագը, որը ժամանակին պատկանել է Էլիզաբեթ 2-րդի մորը:

Հայցը ներկայացվել է Պակիստանի Լահոր քաղաքի դատարանում։

«Ադամանդն իրականում պատկանում է Պակիստանի Փանջաբ նահանգին, որի կառավարիչն այն ապօրինաբար հանձնել է բրիտանացիներին»,-ասել է իրավաբան Ջավաիդ Իքբալ Ջաֆրին:

Նույն շարքից