Ռուսաստանի և Իրանի ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ՌԴ-ն սկսել է С-300 զենիթահրթիռային համակարգերի մատակարարումն Իրանին:
«Պայմանագիրն արդեն իրականացվում է, և С-300-ների մատակարարման գործընթացի մեկնարկն արդեն տրված է»,- ասել է Պուտինի` ռազմական հարցերով խորհրդական Վլադիմիր Կոժինը:
Հիշեցնենք, որ համակարգերի վերաբերյալ գործարքը Մոսկվայի և Թեհրանի միջև կնքվել էր նոյեմբերին` Պուտինի` Իրան կատարած պաշտոնական այցի ժամանակ: