SHAMSHYAN.com-ը գրում է. Ադրբեջանի կողմից 2014թ-ի օգոստոսի 7-ին գերեվարված և գերության մեջ անհայտ հանգամանքներում մահացած Հայաստանի քաղաքացի Կարեն Պետրոսյանի մահվան իրական պատճառը դեռ չեն հրապարակում, սակայն հայկական կողմը պատրաստվում է դիմել Եվրոպական դատարան:
Փաստաբանական խմբի անդամներից Քրիստինա Գեւորգյանն ասաց, որ դեռ չեն կարող խոսել մահվան իրական պատճառների մասին, քանի որ դեռ նյութեր են հավաքվում խմբի կողմից: «Երբ գանգատը կներկայացնենք Եվրադատարան, նոր կհրապարակենք»,- ասաց փաստաբանը:
Միաժամանակ ավելացրեց, որ հայտնի չէ, թե երբ կներկայացնեն հայցը. «Հնարավոր է՝ 1-2 ամսվա ընթացքում»: Մինչ այդ տեղեկացրել էինք, որ Կարեն Պետրոսյանին հուղարկավորել էին հոկտեմբերի 13-ին: Չինարիի գյուղացիները պատմել էին, որ շատ ծանր էր հատկապես նրա հիվանդ մոր վիճակը. «Բոլորի համար էր շատ ծանր էր Կարենի հետ հրաժեշտը, քանի որ նա չարչարանքների արդյունքում մահացավ ու մեծ չարչարանքների գնով կարողացան նրա դին հարազատներին վերադարձնեն, որ հանձնեն հողին: Բոլորն ասում էին, որ Ռուսաստանից եկել էր, որ ամուսնանար, այնինչ հողին հանձնեցին: Հարսանիքը անելու փոխարեն բոլորով նրա անժամանակ մահն ենք սգում»:
Մանրամասն՝ SHAMSHYAN.com