Իսլամիստներին վերացնելու համար կպահանջվի 2 տարի, այս մասին հայտարարել են Մեծ Բրիտանիայի նախարարները:
Բրիտանացի նախարարների կարծիքով՝ միայն ռազմական գործողությունների միջոցով հաղթանակի հասնել հնարավոր չէ: Ըստ նրանց՝ անհրաժեշտ է նաև դիվանագիտական համաձայնագիր Սիրիայում իշխանափոխություն անելու համար։ Դա հնարավորություն կտա միավորել Սիրիայում կռվող բոլոր ուժերին ընդդեմ իսլամիստների։
«Մենք պետք է համբերատար ու հետևողական լինենք: Այս ամենի լուծումը երկար ժամանակ է պահանջում։ Այն, ինչ մենք խնդրում ենք մեր օդաչուներից, անչափ բարդ է ու դժվար»,-ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը:
Հիշեցնենք, որ երեկ բրիտանական օդուժի 2 Tornado կործանիչներն առաջին ավիահարվածներն են հասցրել ԻՊ-ի դիրքերի ուղղությամբ: