Հասարակություն 

Սաստիկ բքի պատճառով Սիսիան-Գորիս, Գորիս-Տաթև ճանապարհները դժվարանցանելի են

Դեկտեմբերի 4-ին` ժամը 12:30-ի դրությամբ, սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով Գորիսի տարածաշրջանի Սիսիան-Գորիս միջպետական (224-228-րդ կմ) և Գորիսից Տաթևի վանական համալիր տանող հանրապետական (0-7 կմ) նշանակության ճանապարհահատվածները դժվարանցանելի են:

Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարության լրատվական ծառայությունից։

Ճանապարհաշինարարները տեղում կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Իրավիճակի փոփոխության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Նույն շարքից