Հասարակություն 

Կհամագործակցեն նաև Շենգավիթ վարչական շրջանը և Սյունիքի մարզի Վերիշեն գյուղը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի վարչական շրջանների և ՀՀ մարզերի միջև ձևավորված համագործակցության համատեքստում` Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել էին Սյունիքի մարզի Վերիշեն գյուղ:

Կարևորելով տեղական ինքնակառավարման մակարդակում համագործակցությունը՝ վարչական շրջանի և Վերիշեն համայնքի միջև հուշագիր է ստորագրվել, ըստ որի իրականացվելու են փոխայցելություններ և համագործակցության բազմաթիվ ծրագրեր` կառավարման, կրթամշակութային, առողջապահական, մարզական, սոցիալական բնագավառներում: Պատվիրակության անդամները վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանի անունից գյուղի դպրոցին տրամադրել են «Հայաստանի ազգային ատլաս» ժողովածուն, քարտեզներ, գունավոր տպիչ, իսկ բազմազավակ ընտանիքներից մեկին` նվերներ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

1 2 3 4 5 6

Նույն շարքից