Հասարակություն 

Հալեպում հրթիռակոծության հետևանքով տասնյակ մարդիկ են վիրավորվել

Ահաբեկչական զինյալ խմբավորումները երեկ երեկոյան հրթիռակոծել են Հալեպի հանրային պարտեզի մոտակայքը:

Ինչպես տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը, հրթիռներից մեկն ընկել է Ազիզիե թաղամասում գտնվող ռեստորաններից մեկի մոտակայքում, ինչի հետևանքով մի քանի մարդ է վիրավորվել: Այլ լրատվամիջոցներ հայտնում են տասնյակ վիրավորների մասին:

Վիրավորների ազգային պատկանելիության մասին տեղեկություններ չեն հաղորդվում, սակայն Ազիզիե թաղամասում ապրում են մեծ թվով հայեր:

Նույն շարքից