Քաղաքական Միջազգային Ռազմական 

Գերմանիայի զինծառայողները ևս կմասնակցեն Սիրիայում ԻՊ-ի դեմ գործողություններին

ТАСС-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի խորհրդարանը զինծառայողներին թույլատրել է մասնակցել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ Սիրիայում իրականացվող գործողություններին:

Նշվում է, որ կողմ է քվեարկել ներկա 598 պատգամավորներից 445-ը, դեմ՝ 146 պատգամավոր, իսկ 7-ը ձեռնպահ են մնացել։

Օրինագիծը հաստատել է նախ Գերմանիայի իշխող կոալիցիան, իսկ դեմ է քվեարկել Ձախերի կուսակցությունը:

Նույն շարքից