Հիշում եմ և պահանջում Քաղաքականություն 

Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողով տեղի կունենա իտալական Սարդինիա կղզում

analitik.am

Իտալա-արաբական «Ասսադակահ» ընկերության և Իտալիայում Հայաստանի դեսպանատան նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողով տեղի կունենա հունիսի 17-ին իտալական Սարդինիա կղզում:  «Հայոց ցեղասպանություն. 2015 թվականը` հիշատակի տարի» խորագիրը կրող գիտաժողովի ընթացքում կրկին կհրապարակվի «Ասսադակահ» կենտրոնի առաջարկը` Հայոց ցեղասպանության հարյուրամյակի տարին աշխարհում «Հիշատակի տարի» հռչակելու մասին:



Կենտրոնը նման առաջարկություն է ուղղել Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ) և Եվրոպական խորհրդարան: Բրյուսելն արդեն պատասխանել է` հավաստիացնելով, որ հարցը քննարկման կդրվի նոր խորհրդարանում:



Գիտաժողովի ընթացքում կբարձրացվեն առկա աշխարհաքաղաքական համատեքստում հայերի համար ստեղծված դժվար իրավիճակների, ինչպես նաև Սիրիայում ջիհադիստական զինված խմբավորումների կողմից շարունակվող հալածանքների մասին:



Գիտաժողովին ներկա կլինեն Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Սարգիս Ղազարյանը, սենատոր Իգնատիուս Անջիոնին, «Ասսադակահ» ընկերության գլխավոր քարտուղար Ռայմոնդո Սկյավոնեն և արտաքին հարցերով պատասխանատու Թալալ Խրայիսը:



 

Սկզբնաղբուրը՝  http://armenpress.am/arm/news/765209/hayoc-cexaspanutyany-nvirvats-gitazhoxov-texi-kunena-italakan.html

 

Նույն շարքից