Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին պետության նախկին ղեկավար Միխեիլ Սաակաշվիլիին զրկել է վրացական քաղաքացիությունից: Այժմ Սաակաշվիլին Ուկրաինայի քաղաքացի է:
2015 թվականի մայիսից Սաակաշվիլին Ուկրաինայի Օդեսայի մարզի նահանգապետն է: Օրենքով այդ պաշտոնը զբաղեցնելու համար Ուկրաինայի քաղաքացիությունն անհրաժեշտ էր: