Հռոմի կենտրոնում գազատար խողովակաշարի անցկացման աշխատանքների ժամանակ շինարարները հայտնաբերել են 2.000 տարվա պատմություն ունեցող ստորգետնյա սենյակ։
Սկզբում բանվորները կարծել են, թե դա սովորական բան է ու փոսի ուսումնասիրման համար կանչել են համապատասխան մասնագետների: Ավելի ուշ, պարզվել է, որ դա երբեմնի հին հռոմեական շքեղ տներից մեկի սենյակն է:
Հնագետները հայտնել են, որ սենյակը կառուցվել է մ.թ. 1-ին դարում:


