Այս տարի Միջերկրական ծովով Եվրոպա է ժամանել ավելի քան 893 հազար 970 փախստական, հայտնում է Ժնևում Միգրացիայի միջազգային կազմակերպությունը:
Հունաստանը ընդունել է ամենաշատ թվով փախստականների՝ մոտ 763 հազար մարդ: Իտալիա է ժամանել ավելի քան 143 հազար: Հունաստան ժամանածների մեծ մասը սիրիացիներ են (ավելի քան 388 հազար), աֆղաններ (ավելի քան 142 հազար) և իրաքցիներ (ավելի քան 44 հազար):
Տարվա սկզբից 3601 մարդ է մահացել Եվրոպա ժամանելու ճանապարհին: