Այսօր սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրեց ՀՀ բնակչության շրջանում իրականացրած հարցումների արդյունքները, որոնք վերաբերում են սահմանադրական բարեփոխումներին: Սոցիոլոգը նշեց, որ իրենք հոկտեմբերին և նոյեմբեր ամսվա վերջին անցկացրել են մեկական հարցում, որին մասնակցել է առնվազն 3300 հարցվող: Կենտրոնի տնօրենի խոսքով` 25 տոկոս հարցվողները չեն հետաքրքրվում սահմանադրական բարեփոխումներով, մինչդեռ` մարդկանց 75 տոկոսը հետաքրքրված է:
«Բոլոր ընտրողների 30 տոկոսը չգիտի` ինչի մասին է խոսքը, 40 տոկոս մարզային բնակիչները ևս անտեղյակ են և չեն հասկանում` խոսքն ինչի մասին է, ինչ փոփոխություններ են նախատեսվում: Մարդկանց 20 տոկոսը դրական ակնկալիքներ ունի սահմանադրական բարեփոխումներից, 35 տոկոսը` բացասական, իսկ մնացածն անտարբեր են և գտնում են, որ այդ փոփոխությունները որևէ բան չեն տա: Ակտիվ են ընտրողների միայն 60 տոկոսը, որոնց կեսը պահապանողական է և ակտիվորեն ընդդիմանում էն սահմանադրական բարեփոխումներին և, առհասարակ, ցանկացած փոփոխության»,- ասաց Ադիբեկյանը: