Հասարակություն 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ՀՀ ԶՈՒ հոգևոր սպասավորների ժողով է տեղի ունեցել

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ հոգևոր սպասավորների տարեվերջյան ամփոփիչ ժողովը` գլխավորությամբ ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի:

Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը։

Բանակային կորպուսների հոգևոր պատասխանատուները հանդես եկան հաշվետու զեկույցներով` ներկայացնելով տարբեր զորամասերում ծառայող եկեղեցականների գործունեությունը:

Ժողովի ընթացքում մասնավոր անդրադարձ կատարվեց զինվորների հետ տարվող հոգևոր-դաստիարակչական աշխատանքներին, քննարկվեցին նաև առաջիկա ծրագերին և ազգային-եկեղեցական տոներին առնչվող կազմակերպական հարցեր:

Վերջում Վրթանես Սրբազանն իր օրհնությունը բերեց բանակի եկեղեցականներին` հորդորելով առավել մեծ նախանձախնդրությամբ շարունակել իրենց նվիրյալ և պատասխանատու ծառայությունը:

ՀՀ ԶՈՒ-ում այսօր հոգևոր սպասավորություն է իրականացնում 51 եկեղեցական:

Նույն շարքից