Մշակույթ Հասարակություն 

Չի սանրվում էդ անտերը. Սերգեյ Դանիելյանը՝ իր սանրվածքի մասին

Դերասան Սերգեյ Դանիելյանը   «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիսին» պատասխանելով օգտատիրոջ հարցին, թե եթե ինքը լիներ միլիարդատեր, էլի՞ մազերը չէր կտրի` դերասանն ասաց. «Դե քանի որ դա ինձ չի սպառնում… Ասեմ, որ հիմա իմ մազերը բիզ-բիզ են ոչ թե նրա համար, որ ես միլիարդատեր չեմ, այլ որովհետև ես միշտ ասել եմ՝ չի սանրվում էդ անտերը»:

Սերգեյ Դանիելյանն այս ընթացքում մազերը խառնեց ու ավելացրեց. «Արդեն զզվել եմ (մազերի դեմ պայքարելուց), ինչքան կարելի է»:
Իսկ վերջում հավելեց. «Այ որ քաչալանամ, լրիվ կկտրեմ Աշոտյանի նման»:

 

Նույն շարքից