Քաղաքական Միջազգային 

Վաշինգտոնը չի կողմնորոշվում Բաշար Ասադի հետագա ճակատագրի շուրջ

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Հունաստանի արտգործնախարար Նիկոս Կոտզիասի հետ Աթենքում հանդիպմանը հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հեռանալուց առաջ հնարավոր է սիրիական կառավարության և ապստամբների համատեղ պայքարը ԴԱԻՇ արմատական խմբավորման դեմ։ Այս մասին փոխանցում է Gazeta.ru-ն։

Այնուհանդերձ Քերին ասել է, որ չափազանց բարդ կլինի նման համագործակցության ապահովումն առանց Ասադի ապագայի վերաբերյալ որևէ ցուցմունքի։

Երեկ Բելգրադում ելույթի ժամանակ Քերին հայտարարել էր ԴԱԻՇ-ի դեմ ցամաքային գործողության համար հնարավորություն փնտրելու անհրաժետության մասին։ Նա նաև հավելել էր, որ միայն օդից անհնար է իսլամիստների նկատմամբ հաղթանակի հասնելը։

Ներկայում Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ ցամաքում կռվում են միայն քրդական միավորումներն ու սիրիական բանակը։

Նույն շարքից