Եթե Թուրքիան ու Ադրբեջանը կարողանան մեծացնել «Շահ Դենիզ» հանքավայրից խողովակաշարի կառուցման տեմպերը, ապա Վրաստանը հարկադրված չի լինի գնել ռուսական գազ։ Այս մասին այսօր անցկացվող Էներգետիկ խարտիայի ժամանակ հայտարարել է Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն։
Նրա խոսքով՝ եթե մինչև 2018 թվականը Վրաստանը կարիք ունենա հավելյալ ծավալի գազի, ապա նա դա կգնի «Գազպրոմից». «Եթե 2018 թվականին մենք կարողանանք ստանալ հավելյալ ծավալի գազ, ապա 2018 թվականին հարկադրված չենք լինի հավելյալ ծավալի գազ գնել «Գազպրոմից»։ Սակայն այն 10 տոկոսը, որը ստանում ենք տարանցումից, մենք անպայմանորեն ստանալու ենք։ Իսկ եթե մինչև 2018 թվականը մեզ մոտ առաջանա բնական գազ գնելու անհրաժեշտություն, ապա մենք անպայմանորեն կանենք դա»։