Երեւանի Ազատության հրապարակից սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հերթական երթը՝ այսօր դեկտեմբերի 4-ին, մեկնարկեց միջադեպով։
Երթից առաջ «Ընդդիմության միասնական շտաբի» ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը հրահանգեց վրան տեղադրել հրապարակում։ Ոստիկանները խլեցին վրանը, սկսվեց քաշքշուկ ոստիկանների եւ ցուցարարների միջեւ։
Ցուցարարներն իրենց երթուղին չեն հրապարակում, քայլում են Մաշտոցի պողոտայով։
Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որը հսկում է ոստիկանների գործողությունները, զգուշացրեց կազմակերպիչներին, որ նախապես երթուղին չհրապարակելը օրենքի խախտում է։