Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մեկնաբանել է Վրաստանի իշխանությունների կողմից իրեն քաղաքացիությունից զրկելու մասին որոշումը։
«Բնականաբար, դա քաղաքական որոշում է։ Նրանք շատ են վախենում ինձանից։ Նրանք վախենում են խոսքի ազատությունից։ Երբ նրանք եկան իշխանության, ի սկզբանե հայտարարեցին, որ իրենց նպատակը ինձ բանտարկելն է»,- ասել է Սաակաշվիլին։
Սրանից առաջ հաղորդվել էր, որ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ստորագրել է Սաակաշվիլուն Վրաստանի քաղաքացիությունից զրկելու մասին հրամանը։