Հասարակություն 

Ավարտվեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի երթը

Ավարտվել է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի երթը, որը մեկնարկել էր «Ազատության» հրապարակից։ Երթի մասնակիցները կրկին հասել են սկզբնակետ՝ շարունակելու դեկտեմբերի 1-ից հայտարարած նստացույցը։

Երթի մասնակիցների հետ քայլում էին «Ընդդիմության միասնական շտաբի» ղեկավար Ժիրայր Սեֆիլյանի, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ: Երթին մասնակցում էին նաեւ Հիմնադիր խորհրդարանի անդամներ, , «Ժառանգության» անդամներ Զարուհի Փոստանջյանը, Արմեն Մարտիրոսյանը:

Վաղը՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից մեկ օր առաջ լռության օրը, «Նոր Հայաստանը» հանրահավաք չի անի: Ազատության հրապարակում կհնչի երաժշտություն, իսկ երեկոյան կլինի լուռ երթ:

Նույն շարքից