Քաղաքական Միջազգային 

ԵԱՀԿ ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը կկայանա Համբուրգում

ԵԱՀԿ ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը կկայանա հաջորդ տարվա դեկտեմբերին, Համբուրգում: Այս մասին Բելգրադում անցկացվող ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 22-րդ նիստում հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը:

2016 թվականի հունվարից Շթայնմայերը կստանձնի ԵԱՀԿ նախագահությունը: Նրա խոսքով, Գերմանիան ցանկանում է ներդրում ունենալ ԵԱՀԿ շրջանակում երկխոսության թարմացման գործում:

Մինչ այդ, նախարարական խորհրդի աշխատանքը շարունակվում է: Նիստի մասնակիցները պետք է մի շարք փաստաթղթեր ընդունեն: ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի ԱԳ նախարար Իվիցա Դաչիչը մինչեւ ժամը 19:00-ն (Երեւանի ժամանակով 22:00-ն) ընդմիջում է հայտարարել եւ գործընկերներին կոչ արել փոխզիջման գնալ՝ հնարավորինս շատ որոշումներ կայացնելու համար:

Նույն շարքից