Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Ռուսաստանի պատժամիջոցների դեմ Թուրքիան երեք փուլից բաղկացած փաթեթ է պատրաստում։ Այս մասին հաղորդում է թուրքական Milliyet-ը:
Ադրբեջանից վերադառնալու ժամանակ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն օդանավում լրագրողների հետ զրույցում նշել է, թե ՌԴ-ի հետ լարվածությունը մեծանում է և ՌԴ-ի պատժամիջոցների դեմ Թուրքիան երեք փուլից բաղկացած միջոցառումներ է պատրաստվում իրականացնել։