44-ամյա ռուսաստանաբնակ օլիգարխ Դանիլ Խաչատուրովը, որը վերջերս է ամուսնալուծվել 34-ամյա կնոջից, նոր ընկերուհի ունի։
ԶԼՄ-երը գրում են, որ նա հանդիպում է 39-ամյա ռեժիսոր Աննա Մելիքյանի հետ և ֆինանսավորել է սիրելիի նոր՝ «Սիրո մասին» ֆիլմը:
Ֆիլմի պրեմիերային ավելին զույգը հայտնվել է միասին, ողջ ընթացքում զույգը նստել է ձեռք ձեռքի բռնած, ապա, ստանալով հարյուրավոր շնորհավորանքներ, զույգը ժպտացել է լրագրողներին ու Խաչատուրովի Bantley մեքենայով սլացել բար՝ ֆիլմի պրեմիերային նվիրված երեկույթին։
Եվ եթե առաջ Forbes-ի աղյուսակում 43-րդ տեղը զբաղեցնող մեծահարուստը միլիոններ էր ներդնում նորաձևության արդյունաբերությունում, ապա այժմ սկսել է հետաքրքրվել կինոարվեստով:



