Հայաստան Քաղաքական Մամուլի տեսություն 

ԱԺ-ում շարունակում են ավտոմատներով հսկողությունը շենքի անցակետերում և ողջ տարածքում. «Հրապարակ»

«Ազգային ժողովում շարունակում են ավտոմատներով հսկողությունը շենքի անցակետերում և ողջ տարածքում։ Երեկ անվտանգության աշխատակիցներն էին անգամ շատացել, նրանց բոլորի կրծքից ինքնաձիգներ էին կախված։ Նախկինում նրանք անզեն էին, զինվեցին Նորք-Մարաշի զինված խմբավորումը վնասազերծելուց մի քանի օր առաջ։ Նախօրեին զինված հսկողություն են իրականացրել նաև կառավարության շենքում։ Հիշեցնենք, որ, ըստ լուրերի, խմբավորումը ծրագրել էր հարձակում գործել Աժ-ի, կառավարության, նախագահականի վրա։ Թերևս, իշխանությունը վստահ չէ, որ վտանգը վերացել է»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նույն շարքից