Միջազգային Քաղաքական գլխավոր 

ԵԱՀԿ–ն ընդունել է ահաբեկչության դեմ պայքարի ռուսական հռչակագիրը

ТАСС–ի փոխանցմամբ՝ ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի մասնակիցներին հաջողվել է համաձայնության գալ ահաբեկչության դեմ պայքարի և մի շարք այլ փաստաթղթերի շուրջ։ Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ նախագահ, Սերբիայի առաջին փոխվարչապետ, արտգործնախարար Իվիցա Դաչիչը:

«Մենք գոհ ենք, որ չնայած տարաձայնություններին ու բեւեռացմանը, կարողացանք ընդունել մի շարք կարեւոր որոշումներ»,– ասել է նա։ Այդ թվում նա առանձնացրել է ահաբեկչության, թմրաշրջանառության, բռնության եւ ահաբեկչության տանող էքստրեմիզմի դեմ պայքարի ոլորտներում ընդունված որոշումները։

Ահաբեկչության դեմ պայքարի ամփոփիչ հռչակագիրը նախաձեռնել էր Ռուսաստանը։

Նույն շարքից