Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ՀՀ-ում լռության օր է: Ընտրական օրենսգրքի համաձայն, արգելվում է որևէ քարոզչություն՝ սահմանադրական հանրաքվեի շուրջ:
Վաղը՝ դեկտեմբերի 6-ին, ժամը 8-ին կբացվեն ընտրատեղամասերը և կմեկնարկի սահմանադրական հանրաքվեն: Քվեարկությունը կավարտվի ժամը 20-ին և կսկսվի քվեաթերթիկների հաշվարկը: