Լյուքսենբուրգի Արտաքին գործերի և միգրացիայի հարցերով նախարարը Ժան Ասելբորնը հայտարարել է, որ չնայած միգրացիոն ճգնաժամին՝ Եվրոպան կպահպանի շենգենյան տարածքը:
Նրա խոսքով՝ Շենգենի գոտին կշարունակի գործել, սակայն կլինեն լրացուցիչ պայմաններ:
«Օբյեկտիվ փաստերի վրա հիմնված լուրջ խնդիրների առկայության դեպքում Եվրամիության անդամ երկրները կընդունեն շրջանակային կանոն, որը թույլ կտա ուժեղացնել հսկողությունը ներքին սահմաններին ոչ ավելի քան 6 ամսվա կտրվածքով»,-ասել է պաշտոնյան:
Երկրորդ պայմանը Եվրամիության արտաքին սահմանների հսկողության ուժեղացումն է: Եվրահանձնաժողովը փոփոխություններ է պատրաստում Շենգենի գոտու սահմանների պաշտպանության օրենսգրքում, որպեսզի ապահովի կանոնավոր հսկողությունը արտաքին սահմաններին