Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Լիբանանում մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն իր սեփական տանը, կան զոհեր եւ վիրավորներ:
Դեպքը տեղի է ունեցել երկրի հյուսիսում, երբ ահաբեկչի տուն են ներխուժել զինվորականները:
Նախնական տեղեկությամբ՝ մահացածների մեջ է նաեւ ահաբեկիչը եւ նրա ընտանիքի անդամները: Տուժել է առնվազն 6 մարդ, այդ թվում՝ զինվորականներ: