Lenta.ru-ի փոխանցմաբ՝ Լոս Անջելեսում 85 տարեկանւմ վախճանվել է հոլիվուդյան դերասան Ռոբերտ Լոջը:
Լոջը 60 տարի շարունակ խաղացել է մաֆիայի պարագլուխների և տարբեր հանցագործների երկրորդային դերեր, ինչի շնորհիվ մեծ հռչակ էր ձեռք բերել:
Նրա առաջին ֆիլմը` «Վերեւում ինչ–որ մեկը սիրում է ինձ», էկրան է բարձրացել 1956թ., վերջինը` «Մեծ, հաստ քարը»` 2014թ.։ Նրա ամենահիշարժան դերերից են «Սպիով դեմքը» (1983), «Պրիցի ընտանքիի պատիվը» (1985), «Սպան եւ ջենթլմենը» (1982) ֆիլմերում խաղացած դերերը։
Վերջին շրջանում նա տառապում էր Ալցհեյմերի հիվանդությամբ։