Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ռուսական ինքնաթիռի խոցումը որոշակի էյֆորիա է առաջացրել նաև ծայրահեղականությամբ աչքի չընկնող թուրք մտավորականների մի մասի շրջանում:
Չափավոր հայացքներ ունեցող ֆեյսբուքյան թուրք ընկերներիցս մեկը երեկ այս դեպքի քննարկման ժամանակ անընդհատ շեշտում էր, թե Թուրքիան մեծ և հզոր պետություն է, ունի պատմություն ու ռազմական ավանդույթներ և ունակ է հաջողությամբ առճակատման գնալու նույնիսկ Ռուսաստանի հետ:
Դե, ես էլ ստիպված հիշեցրի, որ, եթե դարձանք պատմությանը, ապա դրա ողջ ընթացքում Թուրքիան պարտվել է իր բոլոր պատերազմները Ռուսաստանին, ինչից հետո զրուցակիցս կրկին դարձավ բավական չափավոր: