Հիշում եմ և պահանջում Քաղաքականություն 

Քննարկվել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ իրականցվելիք աշխատանքները

analitik.am

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների դահլիճում հունիսի 13-ին տեղի են ունեցել «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գորընթացը խթանելու և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ իրականացվելիք աշխատանքները և խորհրդարանական մասնակցության հնարավորությունները» թեմայով ՀՀ Ազգային ժողովի լսումներ: Նիստը կազմակերպված է եղել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի և ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների համատեղ նախաձեռնությամբ: Ինչպես analitik.am-ին տեղեկացրին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից, խորհրդարանական լսումների ժամանակ զեկույցներով են հանդես եկել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ սփյուրքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ՀՑԹԻ-ի տնօրեն, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանը, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը: 


Նիստի ընթացքում քննարկվել են Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ աշխարհի տարբեր երկրներում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման թեմայի հանրայնացման հնարավորությունները և դրանց նախադեպերի դրսևորումները խորհրդարաններում, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում ու երկկողմ հարաբերություններով նախատեսվող աշխատանքների շրջանակը: 

Նույն շարքից