Газета-ի փոխանցմամբ՝ թուրք-սիրիական սահմանին ձերբակալվել է Ղրղզստանից 5 հոգուց բաղկացած ընտանիք: Ըստ տեղեկությունների՝ ընտանիքն ուղևորվում էր մարտական գործողությունների գոտի:
«Իրավապահ մարմիններում տեղեկություն է ստացվել, որ 55-ամյա կինը, վերցնելով իր 3 դուստրերին` 23, 22 և 20 տարեկան, և 4-ամյա թոռնուհուն, մեկնել է Սիրիա։ Բռնել նրանց մեր սահմանին չի հաջողվել, կանայք ձերբակալվել են թուրք գործընկերների աջակցության շնորհիվ»,- հայտնել են Ղրղզստանի իրավապահ մարմիններից։
Նշվում է, որ կանայք մեկնել են Սիրիա` ընտանիքի հորը միանալու համար, ով մեկնել է այնտեղ մարտական գործողություններում որդու մահից հետո: