Сontact.az-ի փոխանցմամբ՝ ադրբեջանական «Գյունեշլի» ծովային նավթահանքում երեկ հրդեհ է բռնկել, որն մինչ այժմ շարունակվում է։
Աղբյուրը նշում է, որ կան զոհեր և վիրավորներ, սակայն պաշտոնապես այդ տեղեկատվությունը դեռ չի հաստատվել:
Ընդհանուր առմամբ՝ հրդեհվող պլատֆորմում գտնվել է 63 մարդ, ըստ նախնական տեղեկությունների՝ փրկվել է 32 աշխատող: