Թուրքիայի Բինգյոլ շրջանում վերջին 3 օրերի ընթացքում 100 երկրաշարժ է գրանցվել:
Երկրաշարժի հետևանքով շրջանի Քիղի գյուղում 45 տուն վնասվել է, շուրջ 50 ընտանիք ժամանակավորապես ապաստանել են գյուղի դպրոցի և այլ վարչական շենքերում:
Գյուղի համայնքային վարչության պետ Զաֆեր Յիղիթը նշել է, որ Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից ուղարկված փրկարար խմբերը շրջանում լայնածավալ աշխատանքներ են իրականացնում՝ վթարային շենքերից տարհանելով բնակիչներին: