Հասարակություն 

Սխալմամբ հրապարակվել է Սանտա Կլաուսի մահախոսականը

Նորվեգական Aftenposten թերթը սխալմամբ տպել է Սանտա-Կլաուսի մահախոսականը, հայտնում է BBC-ն:

Հաղորդվել է, որ 1788թ. դեկտեմբերի 12-ին ծնված Սանտա-Կլաուսը մահացել է Նորդքափ քաղաքում իր 227-ամյակից մեկ շաբաթ առաջ: Հիշատակի արարողությունը տեղի կունենա Հյուսիսային բևեռի տաճարում դեկտեմբերի 28-ին:

Երբ սխալը հայտնաբերվել է, թերթի խմբագիրները ջնջել են մահախոսականը՝ դրա փոխարեն տեղադրելով հաղորդագրություն, որ այդպիսի դեպքեր այլևս չեն կրկնվի:

Նույն շարքից