Հասարակություն 

Անգլիայում Դեսմոնդ փոթորիկ է գրանցվել. բնակիչներին տարհանում են

Անգլիայի հյուսիս-արևմուտքում սահմանված է սպառնալիքի ամենաբարձր` «կարմիր» մակարդակը` կապված տարածաշրջան Դեսմոնդ փոթորկի գալու հետ: Այդ մասին հայտնել է Միացյալ Թագավորության գլխավոր օդերևութաբանական ծառայությունը:

Քամբրիա կոմսությունում ջրի մակարդակի կտրուկ բարձարցման պատճառով ոստիկանությունը ստիպված է եղել տարհանել բնակիչներին հենց իրենց տներից:

Սպասվում է, որ առաջիկա ժամերին տարածաշրջանում կարող են լինել մինչև 150 մմ տեղումներ, որը կարող է հանգեցնել քաղաքների և գյուղերի ամբողջական կամ մասնակի ջրասուզման:

1723236 1723238

Նույն շարքից