«ԱՍ» մրցանակաբաշխություն Բարի օր 

Մեկնարկել է «ԱՍ» մրցանակաբաշխության քվեարկությունը

analitik.am

2015թ.-ի դեկտեմբերի 5-ին, ժամը 00:00-ին կմեկնարկի «ԱՍ» քաղաքական-հասարակական մրցանակաբաշխության քվեարկությունը www.p-as.am կայքում: Տեղեկացնենք, որ քվեարկությունն անցնելու է մեկ փուլով՝ այն ավարտվելու է դեկտեմբերի 22-ին ժամը 23:00-ին: Մրցանակների հանձնման միջոցառումը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին ժամը 18:00-ին: Միջացառումը լուսաբանել ցանկացող լրագրողները և ԶԼՄ-ները պետք է նախապես հավատարմագրվեն մինչև դեկտեմբերի 21-ը ժամը 18:00-ն: ԶԼՄ-ների հավատարմագրման թերթիկի նմուշը կտեղադրվի www.analitik.am կայքում, ինչպես նաև կուղարկվի ԶԼՄ-ների էլեկտրոնային հասցեներին:

Անվանակարգերում ներկայացված են այն գործիչները, ովքեր 2015-ին իրականացրել են ակտիվ գործունեություն տարբեր ոլորտներում: Յուրաքանչյուր անվանակարգում հաղթելու է մեկ մասնակից: Ստորև ներկայացնում ենք անվանակարգերը.

Տարվա լավագույն նախարար

Տարվա լավագույն պատգամավոր

Տարվա լավագույն քաղաքապետ

Տարվա լավագույն մարզպետ

Աշխատակազմի տարվա լավագույն ղեկավար

Վարչական շրջանի տարվա լավագույն ղեկավար

Տարվա լավագույն մամուլի խոսնակ

Տարվա բարեգործ

Հայկական սփյուռքի տարվա լավագույն գործիչ

Տարվա լավագույն դեսպան

Տարվա լավագույն վերլուծաբան

Տարվա լավագույն ռեկտոր

Տարվա լավագույն փոխնախարար

Տարվա լավագույն հասարակական գործիչ

Տարվա լավագույն փաստաբան

Հավելյալ տեղեկությունների համար դիմել «Անալիտիկ» կենտրոն:

Հասցե՝ ք.Երևան, Փ.Բուզանդ 1/3, հեռ. 011 333 603, 011 333 606, 098 917 918, էլ. հասցե՝ [email protected], [email protected]

Նույն շարքից