Հայաստան Քաղաքական 

ՀՀ-ում քվեարկությունն իրականացվում է էլեկտրոնային և ավանդական եղանակով.Ա. Սմբատյան

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի կենտրոնում այսօր ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը տեղեկացրեց, որ Հայաստանում քվեարկությունն իրականացվում է երկու եղանակով՝ էլեկտրոնային և ավանդական:

«Հանրաքվեին էլեկտրոնային եղանակով քվեարկողների ցուցակում ընդգրկված է 265 քաղաքացի՝ ՀՀ դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի՝ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անդամներ, այն իրավաբանական անձաց աշխատողները, ովքեր աշխատում են այդ իրավաբանական անձանց արտերկրում գործող ներկայացուցչություններում: Իսկ շրջիկ քվեատուփերի միջոցով քվեարկություն կարող են իրականացնել միայն ստացիոնար բուժում ստացող ՀՀ քաղաքացիները»,-ասաց նա։

Արմեն Սմբատյանը տեղեկացրեց, որ ՀՀ քաղաքացիները կարող են ընտրել անձնագրերով կամ նույնականացման քարտերով, իսկ զինվորականները՝ զինվորական գրքույկով։

«Քաղաքացին մտնելով ընտրատեղամաս ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ, ստորագրում, ստանում քվեարկության թերթիկն ու ծրարը, քվեարկում։ Այնուհետև մինչև արկղը գցելը, կնքվում է անձնագիրը, իսկ նույնականացման քարտը չի դրոշմակնքվում, որովհետև անտրամաբանական է պլաստիկ քարտը դրոշմակնքել։ Նույնականացման քարտով քվեարկությանը մասնակցող քաղաքացիների անվան դիմաց կնշվի, որ մասնակցել է նույնականացման քարտով, այնուհետև ընտրատեղամասերի գրանցամատյաններում կամրագրեն՝ քանի քաղաքացի է մասնակցել նույնականացման քարտով»,- ասաց Արմեն Սմբատյանը։

Նույն շարքից